?

Log in

Мои твиты

  • Пт, 12:08: «Ինձ ասացին՝ որպեսզի երկրորդ կարգ տանք, պիտի մի ձեռքդ էլ կտրվեր, աչքդ էլ կուրանար» - Հետք - https://t.co/QUXuwkHSOJ

Tags:

Мои твиты

  • Вт, 17:55: Ոստիկան դառնալը խրախուսվում է. ապագա ոստիկաններին ավելի շատ անվճար տեղ է հատկացվել, քան գյուղատնտեսներին ու բնագետներին - Հետք -

Tags:

Мои твиты

  • Вт, 08:01: «Литературная газета» за установку в Москве памятника композитору Георгию Свиридову http://t.co/Z1wVOVWtt9 с помощью @ChangeOrgRus

Tags:

Мои твиты

Tags:

Ogonyok






                  Քաղվածքը ռուսական «Օգոնյոկ» հանդեսի առաջին համարից է, որ լույս է տեսել 1899 թվականին: Այս ժամանակ դեռ ռուսներն ու ամերիկացիները չգիտեին, թե ինչ ասել է սառը պատերազմը, եւ մամուլը պրոֆեսիոնալ աշխատանքը թողած՝ ստիպված չէր սպասարկել Կրեմլի շահերը՝ ընդդեմ Սպիտակ տան: Հոդվածում, որ ներկայացված է այս լուսապատկերում, ռուսական ամսագիրը մեծարանքի տոնով է գրում Ջորջ Վաշինգտոնի մասին, հիշատակելով նրա մահվան 100-րդ տարելիցը: Ավելին, Ամերիկյան պետությունը անվանվում է «Մեծ»: Մեջբերում եմ. «Մեծ Հյուսիս-Ամերիկյան հանրապետությունը դեկտեմբրի 2-ին (4-ին) նշում էր իր հռչակավոր որդու եւ մեծ հայրենասերի, Ջորջ Վաշինգտոնի մահվան 100-րդ տարելիցը»:
Այսպիսի Ռուսաստան դուք էլ չեք տեսնի:
Samand_LX_KermanshahԹյուրքական ցեղերը տնտեսական, մշակութային կապեր են ունեցել սողդերի եւ այլ իրանական ցեղերի հետ դեռեւս Կենտրոնական Ասիայի թյուրքական խանությունների գոյության ժամանակաշրջանում: Այս հարաբերությունների արդյունքում հին թյուրքական լեզուներ ներթափանցեցին առաջին իրանական բառերը:
Թյուրք-իրանական շոշափելի փոխառընչակցությունները վերաբերում են վաղ միջնադարյան շրջանին, երբ թյուրքական ցեղամիավորումներն առաջին անգամ մոտենում են Սասանյան Իրանի սահմաններին: Սակայն թյուրքական խմբավորումները, որոնց էթնոգենետիկական ձեւավորումը շարունակվում էր եւ, կարելի է ասել, շոշափելի տեսք է ստանում 14-րդ դարից հետո, Արեւմտյան Իրանի տարածք են մուտք գործում եւ հաստատվում միայն 11-րդ դարում: Թյուրքական նվաճողական քաղա-քականությունը զուգորդվում է իրանական քաղաքական եւ մշակութային ավանդույթների, կենցաղային նորմերի եւ ձեւերի յուրացմամբ: Թյուրքական խոսվածքներում իր տեղն է գտնում իրանական բառաֆոնդի մի ստվար հատված, որը վերաբերում էր կյանքի ամենատարբեր բնագավառներին, այդ թվում՝ հողագործությանն ու անասնապահությանը:
Սույն հոդվածում քննարկվում է թյուրքական լեզուներում ու բարբառներում փոխառված՝ վկայված եւ ակտիվ բառաֆոնդում օգտագործվող տնային կենդանիների անվանումների ոչ փոքր մի հատված:

 Օրինակ Çapi
ş (չյափիչ, չեփիչ) բառը նշանակում է վեց ամսեկան ուլ, եւ հայերս մինչ օրս նույնպես օգտագործում ենք այս բառը: Այս բառը, ըստ հոդվածագիրների, թափանցել է նաեւ սլավոնական լեզուներ, եւ այծը ուկրաիներենում tsap է:
Այս բառանունը տարածված է իրանական լեզուների մեծամասնությունում: Քննարկվող անվանումը երբեմն դիտարկվոում է որպես թյուրքական փոխաություն իրանական լեզուներում, սակայն Գ. Ասատրյանն այն համարում է իրանական ծագման բառ:

Մեկ այլ բառ, որ վերջին մի քանին տարիներին Հայաստան մուտք գործեց: Դա Սամանդն է՝ պարսկերեն հնչողությամբ՝ սյամանդ: Սա իրանական ավտոմեքենա արտադրող ընկերության անվանում է, եւ Երեւանում բազմաթիվ տաքսի ծառայություններ սպասարկում են հենց Սամանդ մեքենաներով: Եվ ահա սամանդ կամ Semend նշանակում է անհնազանդ ձի կամ գոմեշ:  

Мои твиты

Tags:

DSC_2994 Իրանում մինչեւ 19-րդ դարի 70-ական թվականները կրթությունը կրում էր սխոլաստիկ բնույթ, որի հիմքում ընկած էր իսլամական աստվածաբանությունը: Իսլամական կրթության առաջին օջախները մզկիթներն էին, որոնց կից էլ հետագայում հիմնվեցին մաքթաբները՝ դպրատները: Ղաջարական դինաստիայի տիրապետության շրջանում մզկիթներից բացի մաքթաբներ հիմնվեցին նաեւ խոշոր ճանապարհների խաչմերուկներում, հոգեւորականների եւ մասնավոր անձանց տներում, նույնիսկ խանութներին կից:

Մինչեւ եվրոպական տիպի դպրոցի հիմնումը, գոյություն ուներ 3 տեսակի մաքթաբ՝ ախունդբաջիական, հասարակական եւ մասնավոր: Մաքթաբներն ախունդբաջիական էին կոչվում իրենց վարժուհիների անունով, որոնք կրում էին նաեւ միրզաբաջի, մոլլաբաջի, խանբաջի կամ շահբաջի անվանումները: Մոլլա կամ ախունդ այդ ժամանակաշրջանում անվանում էին այն տղամարդկանց կամ կանանց, ովքեր ունեին սահմանափակ գիտելիքներ եւ դասավանդում էին 4-7 տարեկան մանուկներին: Ախունդբաջիական մաքթաբներում երեխաները ծանոթանում էին այբուբենին, Ղուրանի որոշ հատվածներին, շարիաթի եւ վարվեցողության նորմերին, իսկ դասավանդումը հիմնականում կատարվում էր բանավոր կերպով:

Աբբաս Միրզան, ուշի ուշով հետեւելով օսմանյան կայսրությունում սկսված բարեփոխումների ընթացքին՝ երկրի նորացման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկեց, որոնք բեկումնային եղան երկրի հետագա զարգացման տեսակետից:Collapse )

armen_mediaՌուսաստանում տեղի ունեցած 1917 թ.-ի հոկտեմբերյան հեղափոխությունը և Ռուսաստանի դուրս գալն Առաջին համաշխարհային պատերազմից, թուրքական զորքերի առաջխաղացումը Կովկասյան ռազմաճակատում, պատճառ հանդիսացան Այսրկովկասի տարածքում 1918թ.-ի մայիսի 28-ին Առանի և Շիրվանի (Աղվանք) գավառներում նոր հանրապետության կերտմանը, որն անվանվեց Պարսկաստանի համանուն նահանգի Ադրբեջան անվամբ: Պարսկաստանի կառավարությունը փորձեց դիվանագիտական ճանապարհով վիճարկել  հարցը, սակայն ապարդյուն: Պարսկաստանի համանուն Ադրբեջան նահանգում տեղի ունեցան ցույցեր, որոնց ընթացքում շեյխ Խիաբանին և նրա կողմանակիցները հարց բարձրացրեցին փոխել սեփական նահանգի անվանումը` Ադրբեջանը վերանվանելով Ազադիսթան միայն թե տարբերվեին հարևան նորաստեղծ հանրապետությունից: Վիճելի հարցն այդպես էլ լուծում չստացավ. Առանի և Շիրվանի գավառներում առաջացած հանրապետությունը շարունակեց կրել Ադրբեջան անվանումը նաև խորհրդայնացումից հետո, որն պատճառ հանդիսացավ քաղաքական բազմաթիվ շահարկումների Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

         Հստակորեն երևում է, որ Ադրբեջան անվանումն ընտրված էր, որպեսզի հնարավորության դեպքում Իրանից բռնազավթվեր նրա հնագույն մշակութային և պատմական կենտրոններից մեկը, որը թյուրքական աշխարհը կապող կարևորագույն օղակի դեր պետք է խաղար: Ադրբեջանն իրանական վաղեմի նահանգ է երկրի հյուսիս-արևմուտքում (Մարաստանի հյուսիս-արևմտյան հատվածում): Նրա անունն արաբականացված ձևն է դասական նոր-պարսկերենի Ադարբագանի (Ադարբայգան), որը ծագել է միջին-պարսկական Ատուրպատական ձևից (համեմատել` հայերեն Ատրպատական): Այն առնչվում է երկրանունների (հետևաբար և ցեղանունների) այն դասին, որոնք ծագում են ենթադրյալ առաջնորդ-ցեղապետի կամ էպոնիմ-նախահոր անունից, տվյալ դեպքում` Ալեքսանդր Մակեդոնացու զորապետ Ատրոպատի (Ատուրպատի) անունից, որ Ք.ա. 320 թվականին այս երկրամասում առաջինն է ստեղծել անկախ մի մեծ պետություն:
          Իրանի հյուսիս-արևմուտքում իրանալեզու բնակչությունը բնակվում էր մինչ ասորիների և ուրարտացիների արշավանքները  Ք.ա. 9-րդ դարում: Այն հիշատակված է Ուրմիա լճի մոտակա շրջաններից մինչև  Դիալիի բարձունքները, Մարաստանի արևմտյան և ավելի արևելյան շրջաններում: Նրանց մասին հիշատակումներ կան Ք.ա. ութերորդ և յոթերորդ դարերում : Հետագայում հենց  Ք.ա 669թ.-ին Մարաստանում ստեղծվեց իրանական առաջին պետությունը, որի կենտրոնն էր  դառնալու այն տարածքը, որը հետագայում անվանվեց Ատրպատականը: Ստրաբոնը, Արրիանը, Փլավիոսը Ատրպատականը համարում էին Մարաստանի մի մասը և անվանում էին այն Մարաստան-Ատրպատական: Վ.Վ. Բարտոլդը նույնպես Ատրպատականը համարում էր Մարաստանի անքակտելի հատվածը: Իրանական ցեղերից համեմատաբար ուժեղ էին մարերը, որոնք բնակվում էին Իրանի հյուսիս-արևմուտքում, մարերը ծագումնաբանորեն իրանցիներ էին, իսկ նրանց լեզուն պատկանում էր Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան ճյուղին:

         Տասներեքերորդ դարում, երբ Ատրպատականը գտնվում էր մոնղոլների տիրապետության տակ այստեղ բնակչություն էին հաստատում թաթարներ, աղ-ղոյունլու, ղարա-ղոյունլու ցեղերը, որոնք նույնպես օղուզական թյուրքախոս ցեղերին: 15-րդ դարում Թուրքիայից Իրան ներգաղթեցին շամլո, ռումլու, ուսթաջլու, թեքքելու, աֆշար, ղաջար, զուլքադար, և այլ թյուրքական ծագում ունեցող ցեղեր:
          Սկսած տասնմեկերորդ դարից թյուրքական ցեղերը, ոչ միայն հաստատվում էին Ատրպատականում, այլև իշխող դիրքի էին հասնում, ինչը նպաստում էր թուրքերեն լեզվի տարածմանն ու ամրապնդմանը տեղի իրանական ծագում ունեցող բնակչության մեջ: Թուրքերենի տարածումն ու ամրապնդումն Ատրպատականում հետագայում բազմաթիվ քաղաքական  շահարկումների պատճառ դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ատրպատականում թյուրքախոս ազարիների հիմնահարցը մեծապես շահարկվեց ԽՍՀՄ-ի կողմից 2-րդ համաշխարհային պատերազմից հետո, որն, ինչպես նշում է Մոհամմադ Ռեզա շահը «Առաքելություն հայրենիքիս համար» իր աշխատությունում, սառը պատերազմի սկիզբն էր, որի ընթացքում Իրանը հանդիսացավ սառը` չքողարկված և բացարձակ պայքարի առաջին օջախ:
          1939թ.սեպտեմբերի 1-ին սկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի հիմնական  դերակատարներն էին մի կողմից Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան մյուս կողմից ԽՍՀՄ-ը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը: Չնայած այն հանգամանքին, որ Իրանը հայտարարել էր իր չեզոքության մասին, սակայն սերտ տնտեսական-քաղաքական կապեր էր ստեղծել Գերմանիայի հետ: 1937թ.-ին Գերմանիային Իրանի թիվ առաջին գործընկերն էր առևտրի բնագավառում: Իրանում բացվել էին բազմաթիվ գերմանական ընկերություններ և գործարաններ: Գերմանական քարոզչության կենտրոնում էր Իրանի և Գերմանիայի ժողովուրդների ընդհանուր արիական ծագումը:
         

Մինչև զորքերի տարահանումը Ստալինին է զանգահարում Մ. Ջ. Բաղիրովը և ասում. <<եթե մեր զորքերը դուրս գան, ապա Ատրպատականի Հանրապետությունը կկործանվի>>Collapse )


Նյութի սկզբնաղբյուրը՝ caucasusnow.com կայք

Profile

kingmaestro
Գագիկ Աղբալյան

Latest Month

August 2016
S M T W T F S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Akiko Kurono